Լրահոս

05.06.2013 17:33


Սուրիկ Խաչատրյանի համար ալիբի՞ են ապահովում

Սուրիկ Խաչատրյանի համար ալիբի՞ են ապահովում

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Այդ մասին այսօր` հունիսի 5-ին կայացած կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Կոստանյանն ասել է, թե այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:

Panorama.am-ի փոխանցմամբ, Կոստանյանը նշել է, թե հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում եւ փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել, իսկ մյուս երկուսը կալանավորված են:

Կոստանյանը, ներկայացնելով Գորիսում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տվյալները, հայտնել է, թե նախաքննության սկզբնական շրջանում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի ժամանակ երկու անձ ներգրավվում են որպես մեղադրյալներ, ու նրանց նկատմամբ ընտրվում է կալանքը որպես խափանման միջոց: «Ներկայումս եւ նախաքննության ամբողջ ժամանակահատվածում նրանք երկուսն էլ իրենց կալանքը կրելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ գործի նախաքննությունը իրականացնում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերի բաժինը, որը գտնվում է Երեւանում, հետեւաբար կալանավորված անձանց Երեւանում գտնվելը անհրաժեշտություն է», -տեղեկացրել է Գեւորգ Կոստանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը