Լրահոս

06.06.2013 11:00


Շատ լավ մշակված սցենար է…

Շատ լավ մշակված սցենար է…

«Կենտրոն» ալիքով քննիչը պարզաբանումներ էր տալիս Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքերի մասին, որի արդյունքում կա մեկ զոհ և մեկ ծանր վիրավոր: Զարմանալիորեն քննիչն ակնհայտոնեն այնպես վստահ էր պաշտպանում Լիսկային ու պնդում, որ Լիսկան ներկա չի եղել փոխհրաձգությանը, որ դեպքը տեղի է ունեցել Լիսկայի տան դիմաց, ու մեռնող Ավոն ու եղբայրն են հարձակման փորձ արել Լիսկայի տան վրա: Քննիչը հայտարարեց, որ տեսագրությունը դիտելուց հետո են իբր համոզվել, որ իրոք Լիսկան քնած է եղել: Հիմա Լիսկան ազատ շրջում է Երևանում և նրան տեսել են բանաստեղծ, նախքին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հետ «Մարիոթ» հյուրանոցում:
Դե պարզ է՝ Սերժը կարգադրել է, որ ոնց կուզեք՝ արեք, ու այս գործի միջից հանեք Լիսկայի անունն ու արդարացրեք: Պարզ է, որ տեսախցիկների նկարահանումները մոնտաժված են, իսկ Լիսկան ազատ շրջում է, որ իր վրայից գոնե մեղադրանքը չեզոքացնել կարողանա, իսկ տղային ու թիկնապահին թեժացված մթնոլորտը հանդարտվելու դեպքում, նրանց հնարավոր կլինի ազատել, նրանց վրայից էլ մեղքը հանել ու մեղադրվողը այդ պարագայում կդառնան մեռնող Ավոն ու եղբայրը, որն այսօր շատ ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում:

Շատ լավ մշակված սցենար է…

Սոնա Արշունեցի

Այս խորագրի վերջին նյութերը