Լրահոս

11.06.2013 12:00


Առաջարկ՝ ի պատիվ Տարոն Մարգարյանի՝ աղբի ֆոտոշարք սկսել

Առաջարկ՝ ի պատիվ Տարոն Մարգարյանի՝ աղբի ֆոտոշարք սկսել

Ինչպես հայտնի է, այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն է։ Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանն այդ կապակցությամբ լուսանկարվել է քաղաքի աղբաշատ վայրերից մեկի մոտ՝ վերնագրելով. «Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևանը»»։ Նա նաև ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկել է նույնաբովանդակ ֆոտոշարք նախաձեռնել։

«Երդվում ես, որ ի՞նչ անես։ Դու այնպես արա, որ մեր քաղաքը աղբի մեջ չթաղվի: Եկեք ֆոտոշարք կազմակերպենք այս նույն բովանդակությամբ։ Մեկ է՝ մեր քաղաքում աղբի վերաբերյալ տեսարժան վայրերի պակաս չկա»,–իր էջում գրել է Անի Կաղինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը