Կարծիք

18.06.2013 15:32


Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տեսանյութ)

Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տեսանյութ)

Հանրապետականների հերթական շոուն չստացվեց (տե՛ս կից տեսանյութը)։ Որքան էլ վարչապետը ջանաց, այնուամենայնիվ տղան իր հետ հանդիպումից հետո լրագրողին ասաց, որ իր խոսակցությունը կիսատ է մնացել:

Զարմանալիորեն պատանի Հովհաննեսը չէր տրվել իշխանական շոու ծրագրին: Տղան հայտնեց, որ 2009 - 2011թթ իրենց շենքի և ևս երկու շենքի համար հատկացվել է մեկ միլիարդ դրամ, որպեսզի մինչև 2011թ-ի աշնան վերջ բոլոր բնակիչներին տուն հատկացվի: Եվ ահա տղային հետքարքրում էր, թե ուր կորան այդ գումարները: Իսկ վարչապետը կամ այդ միլիարդի մասին մոռացել է, կամ չի ուզում հիշել:

«Իրա էդ մի խոսքի հետ ես համաձայն եմ ՝ ես պետք ա սովերեմ ինձ համար ստեղծեմ, ԷԴ ՄԵԿԸ ինքը ճիշտ ասեց» - ասում է Հովհաննեսը:

Միակ կառուցողական միքը, որը արտահայտել է Տիգրան Սարգսյանը, թերևս, դա է եղել:
Կարծում եմ՝ 14-ամյա Հովհաննեսը մեր իշխանություններից ավելի ադեկվատ է
մտածում:

Տաթևիկ Պողպատյան

http://www.azatutyun.am/media/video/25019810.html

Այս խորագրի վերջին նյութերը