Լրահոս

19.06.2013 09:24


Բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարարին

Բաց նամակ ՀՀ  բնապահպանության նախարարին

ՀՀ բնապահպանության

նախարար պարոն Արամ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Global Greengrants Fund-ի աջակցությամբ իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգի ծրագիր: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու թափանցիկությունը Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև, որը կենտրոնացած կլինի էկոլոգիական և սոցիալ տնտեսական քաղաքականության վրա, որն էլ հայտարարվել է ֆինանսական ինստիտւոտների կողմից: Ծրագիրը նպատակ ունի համագործակցել հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, ԶԼՄ-ների, ՏԻՄ մարմինների, տեղական և միջազգային փորցագետների հետ:

Ելնելով վերոգրյալից խնդրում եմ տալ ներքոնշյալ հարցերի պատասխանները:

  1. “ԴԳՄՔ” ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյո՞ք պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկված են վնասները և “ԴԳՄՔ” ընկերության կողմից վերականգնված են այդ վնասները
  2. “ԴԳՄՔ” ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներ: Ճանապարհների և հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված են եղել նախագծեր և նածագծերը անցել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
  3. Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում ճանապարհների և հարթակների կառուցման աշխատանքների ընթացքում “ԴԳՄՔ” ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրում նախատեսված, հողի բերի շերտը հանվել և հանձնվել է Կապան համայնքին
  1. ՀՀ բնապահպանության նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի 2007 թվականին Կապանի տարածաշրջանում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտության վերաբերյալ
  2. Մինչև 2002 թվականը Գեղանուշի պոչամբարը ունեցել է բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ դա նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ի՞նչն է պատճառը, որ “ԴԳՄՔ” ընկերության կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարը այժմ չունի բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ
  3. “ԴԳՄՔ” ընկերությունը ունի՞ բնապահպանական անձնագրեր և վտանգավորության դասակարգ այլ թափոնների համար
  4. “ԴԳՄՔ” ընկերությունը ունի՞ կառավարության որոշում Աճանան գետի բնական հունի շեղելու համար, Թեջադին տեղամասի հատվածում
  5. “ԴԳՄՔ” ընկերությունը ունի՞ դատարկ ապարների կուտակման թուլտվություն Աճանան գետի շրջակայքում
  6. 2005 թվականին “ԴԳՄՔ” ընկերությունը ունե՞ր հանքարդյունահանման լիցենզիա
  7. “ԴԳՄՔ” ընկերությունը ունի՞ բնապահպանական պլան

Հարգանքով`

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան

Այս խորագրի վերջին նյութերը