Կարծիք

20.06.2013 20:03


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Մի երեք տարի առաջ ծանոթներիցս մեկը (երիտասարդ աղջիկ) ինձ պատմեց մի բան, որ ամեն անգամ հիշելիս լիաթոք ծիծաղում եմ:

Նա աշխատում էր ՀՀ սփյուռքի նախարարությունում, բայց այդ ժամանակ արդեն սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:

Ես ընդամենը հարցրի՝ ինչու դուրս եկար նախարարությունից եւ նա պատասխանեց՝ «Վա՜յ, տիկին Կիմա ջան, հազիվ փախա էդ գժանոցից»:

Հետո սկսեց այնքան պատկերավոր նկարագրել Հրանուշ Հակոբյանի նախարարական գործունեությունը, որ ես մի կես ժամ չէի կարողանում ուշքի գալ (ծիծաղից):

Նախարարի աշխատակազմի նախկին աշխատակիցը սկսեց այսպես. «Տիկին Կիմա, չեք պատկերացնի՝ մեկ էլ այնպիսի բաներ կաներ, որ... Ուրեմն, մի անգամ, ամռան սկզբին, նախարարին հանդիպելու համար մեր մոտ եկավ եվրոպական երկրներից մեկում Հայաստանի դեսպաններից թե հյուպատոսներից մեկը: Էս մարդը հենց մտավ ընդունարան, Հրանուշը առաջ նետվեց ու այնպես ողջագուրվեց էս մարդու հետ, որ պամադայի հետքը մնաց տղամարդու սպիտակ պիջակի վրա: Դե, խառնվեցինք իրար, Հրանուշը ինձ հրահանգեց շուտ լվանալ, որ հետքը չմնա: Ասեց՝ մենք մինչեւ կոֆե խմենք, դու շուտ լվա: Վազեցի շուտ լվացի, բայց մարդը շտապում էր ու պետք է հագներ ամառային թեթեւ պիջակը, որ գնար: Իսկ լվացված մասը թաց-թաց էր: Էստեղ էլ Հրանուշը անմիջապես ելքը գտավ, ասաց, թե՝ շո՛ւտ ֆենով չորացրու... ու չսպասելով ինձ, ինքը միացրեց ֆենը ու պահեց պիջակի վրա: Հզոր ֆենը նույն պահին այրեց էս մարդու թեթեւ պիջակի էդ հատվածը, ու էլ ինչ՞...Մի խոսքով, խայտառակություն... Ինչ ասեմ՝ էս մարդը առավ վառած պիջակն ու փախավ նախարարությունից»: ))

Էս պատմությունը այսօր հիշեցի, երբ իմացա, որ Հրանուշ Հակոբյանը գտնվում է Փարիզում ու այնտեղ ֆրանսիահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը հրաժարվել է ընդունել ՀՀ սփյուռքի նախարարին:
Մտածում եմ՝ կարո՞ղ է վախեցել են ողջագուրվելուց։ ))

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը