Կարծիք

24.06.2013 15:12


Նիկոլը անընդհատ խոսում ա ինչ-որ քաղաքական թիմից, որն ինքը ներկայացնում ա

Նիկոլը անընդհատ խոսում ա ինչ-որ քաղաքական թիմից, որն ինքը ներկայացնում ա

Վերջապես ժամանակ գտա ու նայեցի Նիկոլի հարցազրույցը Ազատություն ռադիոյի սրահում: Թամրազյանի պրովոկատիվ հարցին` կապված 2018-ի նախագահական ընտրություններին Նիկոլի առաջադրվել-չառաջադրվելու մտադրության մասին, վերջինս ոչ միայն զարմանալիորեն ու մեծագույն հաճույքով տարվեց հաղորդման այդ վերջին ամփոփիչ հարցով ու պատասխանեց ոչ ավել, ոչ պակաս` քսան րոպեից ավել, այլ ըստ էության խիստ վտանգավոր տեղ հասավ: Բանը նրանում ա, որ եթե պատասխանում ես 2018-ի հերթական նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ հարցին, փաստում ես, որ համակերպվել ես առկա իրողություններին, մասնավորապես` մինչև 2018-ը նախագահի աթոռին ՍՍ-ի, այլ կերպ ասած` հանրապետությունում հանցավոր ռեժիմի գոյության հետ ու չես էլ պատրաստվում նպաստել այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որ ընտրությունները լինեն արտահերթ: Կարող եք հակափաստարկել, թե արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն իրատեսական չեն և ռեալ քաղաքականությունը ենթադրում է ռեալ հաշվարկներ: Բայց համաձայնեք, որ եթե իրատեսականության դիրքերից հանդես գանք, ամենախելամիտ լուծումը ճամպրուկները հավաքելն ու Հայաստանը լքելն ա: Փոփոխություններ իրականացնում են երազողները, ոչ` ռեալպոլիտիկի առաջամարտիկները: Ավելին, անգամ ԻՐԱԿԱՆ իրատեսականության դիրքերից հանդես գալու, հայաստանյան ծանր իրողությունները ճիշտ գնահատելու պարագայում ենթադրվում ա, որ յուրաքանչյուրս պետք ա անենք առավելագույն հնարավորը` օր առաջ էս ռեժիմից ձերբազատվելու համար: Ու եթե անգամ մինչ 2018-ը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհնարին ա հասնել նրան, դա դեռ չի նշանակում, որ իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների հարցը պետք ա դուրս գա մեր օրակարգից: Թե չէ եթե հիմիկվանից 2018-ի նախագահականի մասով ամբիցիաներ ունեցողները, որոնք Հայաստանում քիչ չեն (բնակչության չափ) հերթով սկսեն ծավալուն անդրադարձներ կատարել սեփական առաջադրման թեմայով ու հանդես գան հայտարարությամբ` ռեժիմի դեմ պայքարի համատեքստում ավելի խելամիտ գործունեություն ծավալելու փոխարեն, մենք ՍՍ-ից ոչ թե 2018-ին, այլ մի քսան տարի անց էլ դեռ ազատված չենք լինի: Սա մեկ:

Երկրորդ` տարվելով 2018-ի ընտրություններին իր առաջադրվելու հարցով` Նիկոլը անընդհատ խոսում ա ինչ-որ քաղաքական թիմից, որն ինքը ներկայացնում ա: Ես չգիտեմ` ինչ քաղաքական թիմի մասին ա խոսքը, ովքեր են էտ թիմի անդամները, որքանով ա էտ թիմը քաղաքական… Իմ` հանրության շարքային անդամի աչքերում Նիկոլը միայնակ, թիմ չունեցող անձ ա, աձինոկիյ վոլկ բեզ ստայի, այսպես ասած, համենայն դեպս` էս պահին: Ես գիտեմ, որ նա հանդես ա եկել քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ, որի մի կողմն ինքն ա, մյուսը ենթադրաբար հայաստանցիներն ու աշխարհասփյուռ հայությունը` միասին վերցրած: Նախաձեռնությունը նոր չի, արդեն մի քանի ամիս ա` ինչ դրա մասին հրապարակում ա էղել, բայց թե քանի հոգի են միացել էտ պայմանագրին, քանի արձագանք ա էղել` հայտնի չի: Դե, մեր խիստ պատասխանատու լրագրողներին էտ հարցը, իհարկե, չի հետաքրքրում, թեև տարատեսակ մանր-մունր մուտիտները, որպես կանոն, նրանց ուշադրության թիրախ են դառնում: Կարճ ասած, հասարակական պայմանագրի էտ նախաձեռնությունը իմ` հանրության շարքային անդամի աչքերում պռավալ պռոյեկտ ա: Հապա մին փորձեք հիշել` մամուլում վերջի մի քանի ամիսների ընթացքում էտ դարի պրոյեկտի վերաբերյալ քանի անդրադարձ եք հանդիպել:

Նման բագաժով` չունենալով քաղաքական հստակ թիմ, վերջին շրջանում պռավալ տալով սեփական բոլոր նախաձեռնությունները խոսել նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրման հարցի մասին, այն էլ` 20-րոպեից ավել, այն էլ` 2018-ի… Եթե մեղմ ասելու լինեմ, ուղղակի ապշեցուցիչ ա: Ամբիցիան, իհարկե, միշտ չէ, որ վատ բան ա, բայց եթե Պարույր Հայրիկյանն, ասենք, էսօրվա իր բազայով չբացառի, որ հաջորդ անգամ Կոնկլավը Հռոմի Պապի գահին իրեն կընտրի, թեկուզ տեսական հարթությունում, համաձայնեք, որ զվարճալի կլինի:

Արթուր Մինասյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/drminasyan/posts/10151682944988766

Այս խորագրի վերջին նյութերը