Կարծիք

27.06.2013 10:10


Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Եթե որեւէ հասարակություն ինքն իրեն նկարագրում է որպես անընդատ հիասթափվող, արդյոք դա չի՞ նշանակում, որ

ա. Այդ հասարակության մոտ խնդիր կա սեփական փորձը գիտելիքի վերածելու մեխանիզմի հետ: Ոնց որ, ասենք, փոքր երեխան, անընդատ կրակից վառվելով, ոչ թե փորձի հասկանալ կրակի հետ վարվելու անվտանգ ձեւերն, այլ «հիասթափվի» կրակից ու կյանքից, եւ որոշի ասենք, որ էս տունը տուն չի, պետք է գնալ հարեւանի տուն,

բ. Այդ հասարակությունը չի ճանաչում ինքն իրեն, որովհետեւ հիասթափվողներն ու հիասթափեցնողները նույն միջավայրից են դուրս եկել, նույն «ցեղից» են, այնպես չէ, որ մեկը Մարսից է իջել, մյուսը Վեներայից:

Բայց այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունն անընդատ զարմանում է ինքն իր զավակներից, այսինքն՝ ինքն իրենից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant

Այս խորագրի վերջին նյութերը