Կարծիք

28.06.2013 14:51


Օֆշորային եռյակը թող իր մեջ պարզի՝ իրենցից ո՞վ է կատարողը, ով` կազմակերպիչը, ով` դրդիչը և ով` օժանդակողը։

Օֆշորային եռյակը թող իր մեջ պարզի՝ իրենցից ո՞վ է կատարողը, ով` կազմակերպիչը, ով` դրդիչը և ով` օժանդակողը։

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 37.

Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

Հոդված 38.

1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաեւ հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաեւ ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:
4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաեւ այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցներն ու գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաեւ այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

Հիմա օֆշորային եռյակը թող իր մեջ պարզի՝ իրենցից ո՞վ է կատարողը, ով՝ կազմակերպիչը, ով՝ դրդիչը և ով՝ օժանդակողը: Բայց որ էս սահմանումներից դուրս չեն կարող գալ, դա հաստատ է, որովհետև մարդուն դատում են փաստերի և վկայությունների հիման վրա, ինչը կա՛ և գնալով շարունակում է ավելանալ։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը