Կարծիք

28.06.2013 22:49


Դե ֆակտո՝ ավազակապետություն

Դե ֆակտո՝ ավազակապետություն

Սերժ Սարգսյանի վարչախումբն այդպես էլ մնաց դասական իմաստով ավազակապետություն: Այն, որ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ժամանակին տրված քաղաքական բնորոշումը շատ դիպուկ էր ու խփում էր ուղիղ նշանակետին, այսօր ապացուցում են հենց իրենք՝ ՀՀ ավազակները:
Մարտիմեկյան սպանդի գնով իշխանության հասած այս հանցագործների խումբը տարիներ շարունակ մեզ փորձում էր համոզել, որ իրենց իշխանությունը «բարի» և «հանդուրժող է»: Այս նպատակին հասելու համար Սերժ Սարգսյանը փորձում է իր շուրջը կուտակել «իտելեկտուալների» մի բանակ, ովքեր կհակադր վենհներին՝ արդեն վաղուց վարկաբեկվածներին: Իհարկե, քաղաքական միֆերը երբեմն շատ համոզիչ են լինում, սակայն փաստերի դեմ ոչինչ չես անի:
Եվ ահա, իշխանական նոր՝ «բարի» քաղաքական պաշտոնյաներն իրար ետևից բացահայտվում են իբրև հանցագործներ:
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հասարակությանը պարզ դարձավ, թե ով է «բարի» կերպարի մեջ մտած Տարոն Մարգարյանը: Այս ընտրույթուններից հետո յուրաքանչյուր հայաստանցի, կարծում եմ, շատ լավ պատկերցնում է, թե ինչ է ատկատը, և ինչպես են կուտակվել Տարոն Մարգարյանի միլիոնները:
Արդյունքում Սերժ Սարգսյանը «կորցրեց» իր աճեցրած լավագույն՝ «բարի» կադրերից մեկին: Այսօր Տարոն Մարգարյան ասելիս բոլորը հիշում են նրա կյանքի հիմնական սխրագործությունը՝ ատակտները, որից հետո ավելորդ է դառնում շարունակել սույն քաղաքական գործչի մասին խոսելը:
Սակայն Սերժ Սարգսյանը վերջերս է՛լ ավելի մեծ կադրային կորուստներ ունեցավ: Օշֆորային սկանդալի շրջանակներում «բարի իտելեկտուալի» միֆական կերպարից դուրս եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իհարկե, այնպես չէ, որ Տիգրան Սարգսյանը նոր է բացահայտվում՝ իբրև պետական հանցագործ, սակայն իշխանական քարոզչության շնորհիվ նա մի քանի տարի է՝ հասարակությանը ներկայանում էր իբրև «բարի ինտելեկտուալ», ով իր համար «աջը քաշած» աշխատում է ի բարօրություն «Հայկական աշխարհի»:
«Հետքի» հրապարակած փաստերից հետո Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ փոխեց իր վարքագիծը: Սկզբում նա այդ հրապարակումը համարեց հերյուրանք: Ապա դիմեց դատախազություն՝ պնդելով, թե ինչ-որ մութ ուժեր փորձում են վարկաբեկել իր «բարի» անունը: Ապա հայտարարեց, թե որոշ մութ ուժեր հարյուր հազար դոլար գումար են ներդրել, որ տաք պահեն այդ թեման: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Տիգրան Սարգսյանն այս ամենից գնալով նյարդայնանում է, որի արդյունքում դուրս է գալիս Բաղրամայն 26-ի կողմից հատուկ իր համար մշակած «բարի և հավասրակշռված ինտելեկտուալի» կերպարից:

Եթե հետևենք վարչապետի տրամաբնությանը ապա, կարող ենք ենթադրել, որ իր «բարի» անունը վարկաբեկող դավադիր ուժերի հիմնական գործող անձն Աշոտ Սուքիասյանն է, քանի որ նա է օգտագործել վարչապետի անունը՝ հետագայում մեքենայություններ կաատարելու նպատակով: Սակայն զարմանալիորեն՝ այդ հարյուր հազարներ ծախսած դավադիր ուժի երևացող ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանը մեկ էլ հանկարծ նամակ է գրում և «կաշվից դուրս» գալով փորձում ապացուցել, որ այս հանցագործության միակ մեղավորն ինքն է: Ահա այստեղ կտրվում է վարչապետական տեսակետի տրամաբանական գիծը:

Երեկ «Հետքը» հրապարակել է նոր փաստեր՝ կապված օֆշորային սկանդալի հետ: Հրապարակումից պարզ է դառնում, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ նշանակվելուց մի քանի ամիս հետո արդեն սկսել էր հետաքրքրվել ադամանդագործությամբ, և հենց Աշոտ Սուքիասյանն էր կազմակերպում հանդիպումներ օֆորային գոտում գրանցված ընկերության տնօրենի հետ (http://hetq.am/arm/investigation/27709/ofshorayin-labirintos-haykakan-scenarov.html):

Սույն հրապարկման մեջ վերջնականպես բացահայտվում է «Ամերիաբանկի» դերն այս թալանչիության գործում: Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դե ֆակտո իշխանությունը մի
խումբ ավազակների (հանցագործների) ձեռքում է: Հետաքրքիր է, որ այս հանցավոր խմբավորումը հարձակվում է իր հերթական զոհի վրա՝ խմբով, գայլերի ոհմակի պես:

Այս ավազակապետության առանձնահատկություններից մեկն էլ իր բազմազանությունն է: Թալանելու «հերոսական» գործին լծված են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք՝ գողական աշխարհի ներկայացուցիչներից մինչև հոգևորականներ: Կարծում եմ՝ շուտով «Օֆշոր օպերացիային» կմիանա մասնագիտությամբ դատախազ ավազակը:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը