Կարծիք

07.07.2013 23:15


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Էս մեր երկրում, ախր, ամեն ինչն է թարս կետից սկսվում...

«Հայֆիլմը» ջախջախված է արդեն 20 տարի, ազգային կինո, ըստ էության, գոյություն չունի, երկրում գործում է մեկուկես կինոթատրոն...
Ու էս պայմաններում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոն:

Նորմալ երկրներում նախ ստեղծում են հզոր կինոարտադրություն, անհաշիվ ֆիլմեր, այդ թվում՝ առնվազն մեկ տասնյակի չափ բարձր կարգի կինոժապավեններ, ապահովում են բազմաթիվ կինոթատրոններով, եւ նոր միայն հիմնում կինոփառատոնը:
Մեր դեպքում՝ վերջից են գալիս:
Լավ են անում, բայց «Ոսկե ծիրանի» 10-ամյա գոյությամբ ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը՝ հայ կինո չկա, կինոթատրոններ չկառուվեցին, եւ միայն զարկ տրվեց սերիալարտադրությանը, ու սերիալային դերասանների հսկա բազմություն գոյացավ...
Ստացվում է, որ այդ կինոփառատոնը հիմնվել էր այլ պետությունների ազգային ֆիլմերը քարոզելու համար:
Ահա այսպիսի թարս բուսնած խիյար։ )

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan

Այս խորագրի վերջին նյութերը