Լրահոս

14.07.2009 10:05


ԼՂՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ստորագրել է հրամանագիր Աիդա Ավագյաին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:.

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի առաջին կետով հաստատված ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմում Արմեն Ավագյանին կփոխարինի ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սուրեն Թամրազյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը