Կարծիք

10.07.2013 17:24


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Դատելով իշխանական մամուլի արձագանքներից՝ կարելի է եզրակացնել, որ Բաղրամյան 26-ի քարոզիչները հերթական անգամ ընկել են տվայտանքների մեջ: Պատճառն արդեն քաղաքական օրակարգ մտած՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացն է: Եվ ահա, այս թեմային հետևողականորեն անդրադառնում է «ազատ» մամուլը: Նրանք խոսեցնում են իրավաբանների, ովքեր իբր «մասնագիտական» հիմնավորումներ են տալիս, թե ինչու հնարավոր չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իշխանական՝ մասնագիտական շղարշի տակ թաքնվող վերլուծագանգությունը, իրեն կոտորելով՝ փորձում է համոզել, որ նախագահի աթոռը զավթած անձը չի կատարել պետական դավաճանություն։ Հնարավոր է՝ պետական դավաճանություն ասելով՝ նրանք հասկանում են միայն ադրբեջանական կամ թուրքական «շպիոն» լինելը: Իսկ եթե ոչ պետական դավաճանություն, ապա ինչպե՞ս է որակվում անօրինական ընտրությունների և տասը մարդու արյան գնով իշխանության գալը՝ ընտրական համակարգի փաստացի վերացումը, արտաքին քաղաքականության վերջնական տապալումը, պետական թալանի հովանավորումը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնելը, ի վերջո՝ Հայաստանը մարդաթափելը:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը