Լրահոս

14.07.2009 12:39


Բլոգերների հայտարարությանը միացել է ավելի քան 200 հոգի

Հուլիսի 13–ին հայաստանյան մի խումբ բլոգերներ հայտարարություն էին տարածել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ և պահանջել ՀՀ արտգործնախարարի հրաժարականը: Բլոգեր Վարուժան Գեղամյանը «Արմատ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում իրենց հայտարարությանը միացել են ավելի քան 200 հոգի:

-Ինչ տեսքով եք պատրաստվում ներկայացնել հրաժարականի պահանջը,- հարցին, բլոգերները պատասխանել են.

-Առաջինը մամուլն է, ժողովրդին իրազեկումը, ստորագրահավաքը, միգուցե նաև հանրահավաքը: Օրենքով արտոնված, Սահմանադրությամբ թույլատրված բոլոր տարբերակները, որոնցով մարդիկ կարող են ներկայացնել իրենց պահանջը, ընդունելի է:

Բլոգեր, ճարտարպետ Արսեն Կարապետյանը պատասխանելով «7օր»-ի հարցին, թե բլոգոսֆերայում ինչպիսին է տրամադրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ասել է.

-Ընդհանրապես բոլոր հարցերում բազմաթիվ կարծիքներ են հնչում, սակայն այս հարցի վերաբերյալ զարմանալիորեն բոլոր կարծիքները միատեսակ էին:

Այս խորագրի վերջին նյութերը