Լրահոս

14.07.2009 13:34


International Alert–ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է ակնկալում

«Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը կարևոր է ոչ միայ այս տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ International Alert կազմակերպությունը պատրաստ է իր ջանքերը ներդնել դրանց լուծման գործում»,-ասել է International Alert-ի Ասիայի և Եվրոպայի կազմակերպությունների ծրագրի տնօրեն Ֆիլ Չեմպեյնը՝ Բաքվում կայացած «Ղարաբաղի ապագան խաղաղարար նախաձեռնությունների ապագան է» թեմայով քննարկումների ժամանակ։ International Alert-ը աշխատում է աշխարհի 20 երկրներում և զբաղվում է հակամարտությունների կարգավորմամբ։ Չեմպեյնի խոսքերով՝ Հարավային Կովկասը կազմակերպության համար առավել հետաքրքրություն է ներկայացնում։ «Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց կարձանագրվի»,-ասել է փորձագետը։

Ըստ Trend.az-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը