Լրահոս

15.07.2013 19:59


Տեղաբաշխվել են 95 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 95 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26131142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 230 մլն դրամ, որից մրցակցային` 217 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 13 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 95 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 90 959 463 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7866 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9997 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը