Լրահոս

15.07.2009 13:32


Վարդան Պետրոսյան. «Շատ խնդիրներ, որոնց մենք ծանոթ էինք հեռվից՝ տեսականորեն, լրագրերից, գրքերից, մարդիկ սկսեցին իրենց կաշվի վրա զգալ»

Վարդան Պետրոսյան. «Շատ խնդիրներ,  որոնց մենք ծանոթ էինք հեռվից՝ տեսականորեն, լրագրերից, գրքերից, մարդիկ սկսեցին իրենց կաշվի վրա զգալ»

-2004թ. ապրիլյան իրադարձություններից  հետո, երբ  բախում եղավ ցուցարարների և զորքերի միջև, Աստծուն փառք, զոհեր չեղան, բայց եղան շատ վիրավորվածներ, ես շատ ազդված՝ գրեցի  «Ցմահ բանտարկյալներ» պիեսը և խաղացի տիկնիկների հետ։ Անցան տարիներ,  Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ սրվեց, այդ խնդիրները դարձան ակտուալ, և որոշակի փոփոխությունենրից հետո արդեն երեք դերասանով կխաղանք այդ տագիկոմեդիան,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով իր նոր ներկայացման մասին՝ ասել է  դերասան Վարդան Պետրոսյանը։

Նա նշել է, որ ներկայացման հիմնական կերպարներն են կռվող թալանողը, փախցնողը, սպանողը, իրավունքներից զրկված խեղճ ժողովուրդը և ընկած մտավորականը։

-Ես ընկած մտավորականի կերպարով եմ հանդես գալու, իմ խաղընկերներն են  Գևորգ Մինասյաը և Մելիք Վարդանյանը,-ասել է վարդան Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝  շատ խնդիրներ,  որոնց մենք ծանոթ էինք հեռվից՝ տեսականորեն, մարդիկ իրենց կաշվի վրա են արդեն սկսել են զգալ։ Եվ  քանի որ մարտի մեկի դեպքերի հետևանքով մենք ունեցանք բանտարկայալներ, ներկայացումը նոր  երանգ է ստացել։

-Մեր երկրագունդը  մի ֆեոդալական փակ բնատնտեսություն է.  բոլորս կառչած ենք մեր մոլորակից ձգողականության ուժի շնորհիվ, այստեղ ստեղծում, այստեղ սպառում ենք։ Մենք  բանտարկված ենք մեր մտածողությամբ, գաղափարախոսությամբ, մեր բարդույթներով,-խոսելով ներկայացման վերնագրի մասին՝ ասել է դերասանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը