Կարծիք

27.07.2013 11:35


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

Մենք հաղթանակից հուշտ լինող ազգ ենք։ Ու դա արդեն առնվազն երկու անգամ ակնհայտորեն ապացուցվեց։

Առաջինը ղարաբաղյան պատերազմն է, որում տարած փառահեղ հաղթանակի ձեռքը այսօր հայաստանցիներից շատերը կարծես կրակն ընկած լինեն։ Որ թողնես, կհայտարարեն՝ ավելի լավ էր չհաղթեինք, հիմա առանց շրջափակման, չաղ ու բախտավոր, ուրիշի լծի տակ կապրեինք։ Էլ ի՞նչ պետության կառուցում, ի՞նչ պայքար, ի՞նչ ֆլան–ֆստան։
Իսկ երկրորդը՝ շա՜տ երկար ընդմիջումից հետո վերջապես միաբանվելն ու տրանսպորտի թանկացումը կանխելն է։ Հա, դե պարզ է, որ ի սկզբանե իշխանությունն էր էս ամեն ինչը կազմակերպել Տարոնին փչացնելու համար։ Հո Սերժը չէ՞ր հանդուրժի, որ թեկուզ կեղծված ընտրությունների շնորհիվ Տարոնն իրենից պաշտոնապես ավելի բարձր վարկանիշ արձանագրեց։
Բայց ժողովուրդը այնպիսի ծայրաստիճան սոցիալական վիճակում է, համբերության բաժակն էլ այլևս լցվելու տեղ չունի, որ Բաղրամյան 26–ի գծած սցենարը դուրս եկավ վերահսկողությունից ու իրենց համար թարս բուսնեց։
Իսկ հիմա փոխանակ հաղթանակած ժողովրդի էներգիան ուղղվի առավելագույնը Սերժ Սարգսյանի, իսկ նվազագույնը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի ուղղությամբ, ինչ–որ ժեկի պետի կամ բոմժիկի դեմ են պայքարում։
Ու հերթական անգամ ձեռք բերած դժվարին հաղթանակը կմնա որբ...

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը