Լրահոս

29.07.2013 12:17


Այսօր կվերսկսվեն Իսրայել-Պաղեստին բանակցությունները

Այսօր կվերսկսվեն Իսրայել-Պաղեստին բանակցությունները

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնում են, որ 2010թ. ընդհատված պաղեստինա-իսրայելյան բանակցությունները կվերսկսվեն այսօր: Հայտարարությունը արվել է Իսրայելի կառավարության հայտարարությունից հետո, ըստ որի պաղեստինցի բանտարկյալները փուլ առ փուլ, մի քանի ամսվա ընթացքում, կազատվեն իսրայելական բանտերից: Պաղեստինցի բանտարկյալներին ազատելու որոշումը պառակտել է իսրայելական հասարակությանը:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան և կշարունակվի երեքշաբթի:

Նա նաև նշել է, որ պետքարտուղար Քերին կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, ինչպես նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, և նրանք համաձայնել են, որ հանդիպումը հնարավորություն կտա մշակել մոտակա ամիսների համար բանակցությունների ծրագիր:

Պետքարտուղարի հայտարարության մեջ նաև նշվում է. «Երկու առաջնորդները դժվար որոշում ընդունելու կամք են ցուցաբերել»:

Այս խորագրի վերջին նյութերը