Քաղաքական

07.08.2013 10:28


Ո՞ւր է Սերժ Սարգսյանը

Ո՞ւր է Սերժ Սարգսյանը

«Թեև դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերևալ հանրության աչքին, ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որևէ գործունեու­թյուն չի ծավալել, և նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը` նշելով. «Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր:
Ս. Սարգսյանի այս «անգործությունը», թերևս, խոսում է իշխանությունների՝ երկրի առջև ծառացած խնդիիների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքի մասին: Նա իր արձակուրդի օրերին 9 ցավակցական և շնորհավորանքի հեռագրեր է ուղարկել տարբեր ուղղություններով և վերջ: Այնինչ այս օրերին մեր երկրում կուտակվել են լրջագույն խնդիիներ, որոնք շտապ լուծումներ են պահանջում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը