Լրահոս

16.07.2009 14:51


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել ՀՀ և ԻԻՀ նախագահներին

Մեծարգո Սերժ Ազատի

Արցախում ցավով ու կսկիծով տեղեկացանք Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են նաև մեր հայրենակիցները:
Ողջ հայ ժողովրդի հետ միասին մենք սգում ենք նրանց աղետալի մահը և անհուն վշտակցություն ու զորակցություն հայտնում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Վշտի այս ծանր պահին ձեր կողքին ենք և կիսում ենք անդառնալի կորստի ցավը:

Մեծարգո պարոն Ահմադինեժադ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամական ժողովրդին' տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
Համազգային վշտի այս ծանր պահին ձեզ հետ միասին սգում ենք Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահը և նրանց հարազատներին ու մերձավորներին մաղթում ուժ ու կորով:

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը