Կարծիք

13.08.2013 12:30


Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Շատ վաղուց, դեռ 2005-ին մի ընկեր ունեի, որ նախագահական աշխատակազմում էր աշխատում: Մի անգամ հետը նստած գարեջուր էինք խմում «ջինսնոցում» (տենց մի հատ «ռոքերների» բար կար), խոսակցություն բացվեց, ասի, կարաք հեղափոխություն վերեւից անեք, ասեց ոնց, ասի կարամ գրեմ տամ մի երկու էջի վրա, ասեց, չես գրի, գռազ եկանք, որ կգրեմ ու գրեցի:

Ցավոք համակարգիչս որքան փորում են, չեմ գտնում էդ տեքստը: Բայց սցենարի կարեւոր տարրերից մեկն այն է, որ երկրի ղեկավարը պետք է տևական ժամանակով անհայտանա, իրա տեղի մասին չիմացվի, հետո նա վերադառնում է ու դիմելով ժողովրդին սկսում է բարձրաստիճան պաշտոնյաների հարաժարականների շարքը, հակակոռուպցիոն պայքար է ծավալում եւ այլն, արդեն մանրամասները լավ չեմ հիշում: Էդ սցենարը փոխառել էի միֆական եւ պատմական որոշ կաղապարներից՝ սինթեզելով դրանք: Հիմա ասում եմ կարո՞ղ ա.....: )))

Հ.Գ.։ ՀՀԿ-ն էլ փակվի, դրա փոխարեն մի հատ «Ենի Ազաերբայջան» կամ «Եձինայա Ռասիա» ստեղծվի, էլի «վատ» միտք չի իրանց տեսակետից: Ջահելները հոգնել են հներից, նրանք ձգտում են մենաշնորհի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը