Լրահոս

16.08.2013 16:25


Ընդվզումները չեն դադարելու

Ընդվզումները չեն դադարելու

Վերջին տարիներին աշխարհով մեկ սկիզբ առան ժողովրդական ընդվզումներ...
Ամեն երկիր յուրովի է դա անում, և դա հասկանալի է՝ զարգացման տարբեր աստիճաններ, մշակութային և կրոնական տարբերություններ...
Ու որքան էլ հաշվի առնենք տարբերությունները, միևնույն է, բոլոր շարժումները միավորվում են մի ընդհանուր դրդապատճառով՝ նոր աշխարհակարգի պահանջ...
«Ոսկե միլիարդի» ձևավորած համակարգերն այլևս ի զորու չեն կառավարել աշխարհի բոլոր բարիքներին տիրանալու իրենց անհագ ցանկությունները...
Իրենց իսկ կողմից ստեղծված «դրվածքները» քայքայվում են ներսից... Բայց նրանք պատրաստ են ՀԻՆԸ պահպանելու համար կատաղի պայքար մղել...
Մարդիկ դա ոչ միայն տեսնում են, այլև զգում սեփական կաշվի վրա...
Ընդվզումները չեն դադարելու... Հակառակը, գնալով ավելի ու ավելի շատ երկրներ կներգրավվեն ՏԶՐՈՒԿՆԵՐԻՑ ազատվելու գործին:

Աշոտ Ադամյան

Այս խորագրի վերջին նյութերը