Կարծիք

22.08.2013 17:23


«Հայկ...ախր ինչի՞ Հայկ»

«Հայկ...ախր ինչի՞ Հայկ»

Վճարում ենք 100 դրամ ակցիայի կարծեմ վերջին օրը, երբ դեռ ոգևորություն կար ու դեռ որոշված չէր մեր «ճակատագիրը», նստեցի ավտոբուս՝ կենտրոն հասնելու համար: Նստելուն պես ուսապարկիցս հանեցի հարյուրի պաստառ, մկրատ ու սկոտչ, սկսեցի սկոչն ամրացնել թղթին: Հասանք Մաշտոց պողոտայի կանգառներից մեկը, որտեղ էրեխեքն ակցիա էին անում: Հիփսթերը ջանասիրաբար մի քանի պաստառ փակցրեց ավտոբուսին, որին ի պատասխան վարորդն իջավ ու պոկեց՝ գոռգռալով նրա վրա: Ես այդ պահին պատուհանից ցուցադրեցի իմ ձեռքի պաստառը, Հայկը (Հիփսթերը) նկատեց ինձ ու մենք աչքով արեցինք՝ ի նշան համաձայնության, որ ես իր «սև գործը» ավարտին կհասցնեմ: Մի հատ էլ լավ ժպտացինք, դե գիտեք, այնքան ուժ կար այդ մի աչքով տալու մեջ, գիտեինք, որ անկոտրում ենք, մեկս մեկի մեջքին պաշտպան:
Ես իջնելուց առաջ, հանգիստ, թաքուն փակցրեցի պաստառը ավտոբուսի պատուհանին՝ ներսի կողմից, այնպես, որ ներս մտնողն անպայման տեսներ ու իջա...իմանալով, որ միևնույնն է արեցինք էն ինչ պիտի անեինք, կապ չունի իմ, թե Հայկի ձեռքերով:
Հիմա առավոտից մտածում եմ, էս ի՞նչա էս կյանք կոչվածը... հիմա դու չկաս, իսկ ես ստեղ նստած եմ, մի հատ էլ համարձակվում եմ գրառում նվիրել քեզ:
Հայկ...ախր ինչի՞ Հայկ...

Լիլիթ Պիետրայի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ 22-ամյա Հայկ Հայրապետյանը օգոստոսի 20-ին ինքնասպանություն էր գործել՝ նետվելով կառավարական երրորդ մասնաշենքի 6-րդ հարկից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը