Լրահոս

17.07.2009 11:30


Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Այսօր, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Շաբաթ օրը նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կայանալիք հանդիպումը թվով վեցերորդն է։ Նախորդ շաբաթ, «մեծ ութնյակի» գագաթնաժողովում Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե լավատես է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Հիշեցնենք, որ G-8 գագաթնաժողովում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեցին։ Իրենց հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներնը  կարծիք հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև համաձայնությունը պետք է ձեռք բերվի 2007 թվականի Մադրիդյան համաձայնագրի սկզբունքների հիման վրա, ինչին անմիջապես հետևց Հայաստանի և Արցախի քաղաքական ու փորձագիտական շրջանակաների բավականին կոշտ արձագանքը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ Մոսկվայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  հուլիսի 16-ին հրատապ այցով մեկնեց Ղարաբաղ։

 

Այս խորագրի վերջին նյութերը