Լրահոս

17.07.2009 15:34


Սուրեն Սուրենյանց. «Ղարաբաղի իշխանության դիրքորոշումներն ինձ հիշեցնում են գնացքից անհուսալիորեն ուշացած ուղևորի պահվածք»

Սուրեն Սուրենյանց. «Ղարաբաղի իշխանության դիրքորոշումներն ինձ հիշեցնում են գնացքից անհուսալիորեն ուշացած ուղևորի պահվածք»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լրագրողներին ասել է, որ իրենք ԼՂՀ ղեկավարությանը ամիսներ շարունակ հորդորում էին Արցախի խնդրի կարգավորման գործընթացին համարժեք վերաբերմունք ցուցաբերել։ Իսկ հիմա, հատկապես Սարկոզի-Մեդվեդև-Օբամա համատեղ հայտարարությունից հետո, պաշտոնական Ստեփանակերտի այս կամ այն պաշտոնյայի արտահայտած մտքերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա.

- Ղարաբաղի իշխանության դիրքորոշումներն ինձ հիշեցնում են գնացքից անհուսալիորեն ուշացած ուղևորի պահվածք,- ասել է Ս. Սուրենյանցը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն անվանելով էքսցենտրիկ։ -Պաշտպանության նախարարի էքսցենտրիկ հայտարարություններն արդեն մամուլի ուրախության բազմաթիվ առիթներ են ստեղծում։

Ստեփանակերտում ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովն էլ Ս. Սուրենյանցն անվանել է շոու՝ ընդ որում՝ համաձայնեցված ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ.

-Նրանց շեշտրադրումները զգացական են, թերի, բովանակության մեջ կիսատ և ակնհայտորեն՝ դաշնակցության գործոնն օգտագործվում է միանգամայն այլ նպատակներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը