Կարծիք

04.09.2013 18:36


Բոլորի թիվ մեկ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը. ռուս–մուս, Պուտին, իմպերալիստ չկա

Բոլորի թիվ մեկ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը. ռուս–մուս, Պուտին, իմպերալիստ չկա

Էսօրվա դրությամբ մի շատ տրամաբանական ինդիկատոր կա. ով Սերժի փոխարեն ռուսներին կամ Պուտինին է քննադատում, նշանակում է «դհոլ» է. գիտակցված, թե անմեղսունակ, այլ հարց է։ Ապացույցն էլ Բ26–ում տեղի ունեցած այսօրվա ցույցն էր։ Հավաքվել էին այդ թվում նաև «դհոլներ» ու խոխմա բան էր ստացվել՝ ՀՀ նախագահականի դիմաց պահանջում էին ոչ թե Սերժի, այլ ռուսների հրաժարականը։ Դե էդպես ավելի անշառ է, համ էլ Սերժը Պուտինին ձեռքի հետ ցույց կտար՝ բա թե, հո ես չե՞մ, ժողովո՛ւրդը չի ուզում, ժողովո՛ւրդն է դեմ։ Իսկ երբ տեղի ունեցավ իշխանականների համար անկանխատեսելին՝ ցուցարարներից ոչ «դհոլները» սկսեցին գոռալ «Սերժի՛կ, հեռացի՛ր», իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Սերժն ամենաշատը հենց էդ պահանջից է սարսափում։ Դրա համար էլ բոլորին անխտիր հավաքեցին, տարան բաժին, էլ չնայեցին՝ «դհոլ–մհոլ»։ Հետևաբար, բոլորի թիվ մեկ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը։ Ռուս–մուս, Պուտին, իմպերալիստ չկա։ Եթե կողմ եք ՀՀ անվտանգության, Արևմուտքի և Ռուսատանի հետ նորմալ հարաբերությունների պահպանմանը և ՀՀ ինքնիշխանությանը, ուրեմն միմիայն Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է պահանջել։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը