Քաղաքական

05.09.2013 11:44


Շավարշն ու ընկերները ճողոպրել են Մաքսային միությանը վերաբերող հարցերից

Շավարշն ու ընկերները ճողոպրել են Մաքսային միությանը վերաբերող հարցերից

Այսօր կառավարության նիստին մասնակցելու համար գործադիրի շենք մտնող նախարարները խուսափել են Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին լրագրողների հարցերից։ Չեն պատասխանել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը միայն սահմանափակվել են Մաքսային միությանը Հայաստանի միանալը դրական գնահատելով։

Ի դեպ՝ լարգրողներից խուսափող պաշտոնյաների թվում է եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով ոչ վաղ անցյալում պնդում էր. «Եթե դու միանում ես Մաքսային միությանը, ապա կորցնում ես քո սուվերենությունը»։ Այսօր արդեն Շ. Քոչարյանը հրաժարվել է խոսելուց՝ պատճառաբանելով, թե շտապում է։

Կառավարության նիստի ժամանակ Մաքսային միության մասին որևէ բառ չի ասել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը