Կարծիք

06.09.2013 11:40


Բենիամին Մաթևոսյան.

Բենիամին Մաթևոսյան.

Սերժ Սարգսյանի «դհոլները» նորից գործի են անցել:
Սերժ Սարգսյանը, հանդիսանալով կուլիսային քաղաքականության կողմնակից, կրիտիկական պահերին հասարակությանը դեմ է տալիս զանազան «երաժշտական գործիքների» մի փունջ, որոնք ամեն կերպ փորձում են շեֆին պաշտպանել: Մաքսային միություն մտնելու ցանկության մասին հայտնելուց հետո Սերժ Սարգսյանը սովորության համաձայն «бросил в бой» Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող ամբողջ գործիքակազմը: Երեկ ուղղակի տոնահանդես էր. էլ դհոլ չմնաց, որ Սերժ Սարգսյանին չգովեր իր «փայլուն կոմբինացիայի» համար: Բայց բոլորից հեռու գնաց Դավիթ Շահնազարյանը, ով երեկ հայտարարեց, որ, միևնույն է, դեռ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ժամանակը չէ: Կարճ ասած, եթե ուզում եք իմանալ, թե ով է այսօր դրույքով դհոլ աշխատում Բաղրամյան 26-ում, հետևեք մամուլին և տեսեք, թե ով է նվիրված Սերժ Սարգսյանին պաշտպանում:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը