Լրահոս

18.07.2009 10:50


Ռուսատանում ձերբակալվել է հայ–ադրբեջանական հանցախումբ

Ռուսատանում  ձերբակալվել է հայ–ադրբեջանական հանցախումբ

Լենինգրադի մարզում ձերբակալվել է հանցախումբ, որի անդամները ոստիկանական համազգեստով կատարել են ավազակային հարձակումներ։ Հետաքննության մարմինների տեղեկացմամբ՝ հանցախումբը, որի կազմում եղել են հայեր, ադրբեջանցիներ և ռուսներ, կատարել է կյանքին և առողջությանը սպառնացող բռնություններ։ Ոստիկանները հանցախմբի անդամներին ձերբակալել են այն պահին, երբ վերջիններս, ներկայանալով որպես ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, 10.5 հազար ռուբլի հափշտակման նպատակով հարձակվել էին տուժողի վրա։ Ձերբակալբածները կասկածվում են Լենինգրադի մարզի տարբեր շրջաներում կատարած մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ։
Ըստ Интерфакс-ի։

Այս խորագրի վերջին նյութերը