Կարծիք

09.10.2013 16:20


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Յուրաքանչյուր քաղաքացի, ով դժգոհ է այս երկրից, իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից, պարտավոր է հստակ ձևակերպել իր պահանջը: Իսկ պահանջը շատ հստակ է` իշխանափոխություն:

Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են ընդդիմադիր դիրքերից, բայց չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամա թե ակամա հայտնվում են իշխանական տիրույթում և դառնում խաղալիք, որի օգնությամբ Սերժ Սարգսյանը իր ընթացիկ հաշիվներն է մաքրում սեփական կատարծուների հետ` ներիշխանական հաշիվներ մաքրելով։
Սերժ Սարգսյանի տիրույթում են հայտնվում նաև բոլոր նրանք, ովքեր դեմ լինելով Մաքսային միությանը մեր անդմակցելուն՝ քննադատության թիրախ են դարձնում ոչ թե այդ մասին հայտարարած Սերժ Սարգսյանին, այլ ռուսներին կամ Պուտինին:
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը ինքը շատ մեծ ուրախությամբ կաջակցի (եթե արդեն իսկ չի աջակցում) հակառուսական յուրաքանչյուր բողոք, որպեսզի ցույց տա Ռուսաստանին իր քայլի հերոսկանությունը: Այնպես որ, հաճախորդների համար նոր հաստիք է բացվել։ Կարող եք չշտապել, տեղերը անսահմանափակ են:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը