Լրահոս

24.11.2010 16:08


Վարդան Այվազյան. «ՀՀԿ–ն և ՀՀ նախագահը մեկ ամբողջություն են»

Վարդան Այվազյան. «ՀՀԿ–ն և ՀՀ նախագահը մեկ ամբողջություն են»

-Միջանկյալ հարցումներ են, չեմ ուզում որակավորել այդ հարցումները,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը՝ նկատի ունենալով բրիտանական «Պոպուլուս» ընկերության անցկացրած հարցման հայաստանյան արդյունքները, համաձայն որի Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր էր, քան ՀՀԿ-ինը, իսկ ԲՀԿ-ն էլ իր տոկոսներով ՀՀԿ-ից առաջ էր։

-Ես ընդունում եմ որպես մեկ միասնական թիմ։ Հանրապետական կուսակցությունը և ՀՀ նախագահը մեկ ամբողջություն են։ Որովհետև ցանկացած գործողողություն՝ թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀՀ նախագահի, բնականաբար, օրգանապես կապված են, որովհետև նա իր գործողություններն իրականացնում է ՀՀԿ-ի մեծամասնության, կոալիցիոն ձևավորված կառավարության միջոցով։ Այնպես որ, նախագահի բարձր վարկանիշից ՀՀԿ-ն չի տուժի, միանշանա՛կ,-ասել է Վ. Այվազյանը՝ ավելացնելով, որ գալիս է ժամանակ, երբ քարերն ես շպրտում, գալիս է ժամանակ, երբ քարերն ես հավաքում։

«7օր»-ի՝ «Հնարավո՞ր է, որ քարեր հավաքելու ժամանակշրջանում, այսինքն՝ ընտրությունների ժամանակ, Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայներ հավաքի, քանի Գագիկ Ծառուկյանը» հարցին Վ. Այվազյանն այսպես է պատասխանել.

-Ես չեմ կարող ասել, թե ով կդնի իր թեկնածությունը։ Օրը գա, բարին հետը, տեսնենք։ Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը դնելու է, մենք դա հայտարարել ենք, բայց ով կդնի մեր կուսակցության ղեկավարի հետ, ով որ կդնի, այն ժամանակ կոնկրետ կխոսենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը