Լրահոս

21.07.2009 14:49


Ժիրայր Սեֆիլյան. «Ես այսօր խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին՝ դադարեցնել այս կամպանիան, որ նա սկսել է հայ ժողովրդի դեմ»

Ժիրայր Սեֆիլյան. «Ես այսօր խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին՝ դադարեցնել այս կամպանիան, որ նա սկսել է հայ ժողովրդի դեմ»

-Նրանց լկտիությունը չափ ու սահման չունի։ Նրանք բացահայտ սկսել են քարոզել, որ հայրենի հող գոյություն չունի, դա մենք գրավել ենք, պետք է վերադարձնենք,- ՄԱԱ-ում ասել է «Միացում» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների և նրանց կողմից «վարձու մարդկանց» մասին.

-Ես այսօր խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին՝ դադարեցնել այս կամպանիան, որ նա սկսել է հայ ժողովրդի դեմ։ Եթե ոչ, մենք եկող օրերին փորձելու ենք կանխել այս արշավը՝ ինչ-որ չափով ոչ ստանդարտ ձևերով։ Դրա արդյունքում նրանք շատ վատ վիճակում են հայտնվելու՝ Սերժն ու նրա մանկլավիկները։

Թե կոնկրետ որո՞նք են այդ «ոչ ստանդարտ ձևերը», Ժ. Սեֆիլյանն առայժմ չի նշել, իսկ «մենք» ասելով՝ նկատի ունի հայ ժողովրդին։

Նա նաև վստահեցրել է, որ Արցախում տիրում է «ո՛չ մի թիզ հող թշնամուն» տրամադրությունը, և եթե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չհայտարարի, որ պաշտոնական Երևանի վարած քաղաքականությունը հակահայ է, իսկ Սերժ Սարգսյանը՝ դավաճանական ընթացքի մեջ է, ու եթե կոչով չդիմի հայ ժողովրդին՝ «հնարավորինս շուտ ձերբազատվել այս ռեժիմից, ապա նա նույնպես մեղսակից կդառնա այդ դավաճանական ընթացքին».

-Այն օրը, որ Սերժն այնքան ճնշի Բակոյին, որ նա ստիպված լինի տարածքները հանձնելու հրաման տալ, նա Ստեփանակերտից մինչև Բերձոր՝ նախկին Լաչին, չի հասնելու։ Նրան հոշոտելու են՝ բառի բուն իմաստով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը