Լրահոս

22.07.2009 13:27


Սամվել Բաբայան. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»

Սամվել Բաբայան. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»

-Այո՛, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այո՛, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ գնդակը տեղափոխի հայկական դաշտ։ Եթե նայում ենք վերջին փաստաթղթերը, տեսնում ենք, որ Ադրբեջանը չունի մի պարտավորվածություն, որտեղ ինքը պատերազմ չի վերսկսելու,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանը։ Նա կարծիք է հայտնել, որ եթե Ադրբեջանի հետախուզական խմբերը հայերեն են սովորում, Իրանը գրավելու համար չեն սովորում։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչքան էլ ցավալի լինի, և մեր ժողովուրդն էլ ասի, թե պարոն Բաբայանը մեզ նորից ուզում է պատերազմ տանել։ Ո՛չ, պարոն Բաբայանն առաջինն է, որ չի ուզում, որ այդ պատերազմը լինի։ Բայց չի կարելի, որ ուղղակի տանք այն, ինչ ունենք, հանուն նրա, որ այդ պատերազմը չլինի։

Հարցին, թե ինչքանո՞վ ենք մենք պատրաստ պատերազմին, պարոն Բաբայանը պատասխանել է.

-Այդ հարցն ուղղեք ռազմական գործիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը