Լրահոս

22.07.2009 16:36


Վրաստանը նախապատրաստվում է ԱՄՆ փոխնախագահի այցին

Վրաստանը նախապատրաստվում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցին, ով Թբիլիսի է ժամանելու Կիևից: Փոխնախագահին ուղեկցելու են Պետդեպարտամենտի, Անվտանգության խորհրդի եւ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այցի շրջանակներում հյուրը պաշտոնական ճաշ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, այնուհետեւ ԱՄՆ փոխնախագահը հանդիպումներ է անցկացնելու ընդդիմադիր առաջնորդների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ծրագրի' Ջո Բայդենը ելույթ է ունենալու Վրաստանի խորհրդարանում:

Ըստ  Rustavi2-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը