Տնտեսական

08.10.2013 11:41


Վայոց Ձորում գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը

Վայոց Ձորում գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անցկացնում խաղողի մթերման խնդրի հետ կապված՝ սպառնալով փակել ճանապարհը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Գյուղացիները պնդում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները:
Նրանք նշել են, որ իրենց ստիպում են խաղողը վաճառել իրենց շատ էժան գնով, այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով:
Գյուղացիներն այս պահին պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը, քանի որ հարցին լուծում չեն տալիս:
Մանրամասներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը