Քաղաքական

19.10.2013 13:24


Արարատում առաջադրված թեկնածուները երեքն են

Արարատում առաջադրված թեկնածուները երեքն են

Նոյեմբերի 10–ին Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Թեկնածուները 3–ն են։ ՀՀԿ–ն առաջադրել է «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ–ի տնօրեն Հայկ Հայկյանի թեկնածությունը:

ԲՀԿ–ն հոկտեմբերի 16–ին ԿԸՀ է ներկայացրել «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանի թեկնածությունը։ Գազալցակայանի հերթափոխի պետ Սմբատ Գասպարյանն ինքնառաջադրվել է։

Վաղը՝ ժամը 18։00–ին ավարտվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետը։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է հոկտեմբերի 20-22–ը։

Նախընտրական քարոզչությունը սկսվելու է հոկտեմբերի 29–ից և ավարտվելու նոյեմբերի 8–ին։

Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն արդեն նոյեմբերի 11–ին՝ մինչև 14:00–ն։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկությունից 5 օր հետո՝ նոյեմբերի 15–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը