Մեկնաբանություն

21.10.2013 12:35


Սերժ Սարգսյանի «ախք»–ոտ հենարանը

Սերժ Սարգսյանի «ախք»–ոտ հենարանը

2008–ից այս կողմ Սերժ Սարգսյանը ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտ ունի։ Հանրային ցածր վարկանիշով նա միշտ է աչքի ընկել, բայց նախագահական ընտրությունների ժամանակ դա ավելի առարկայական տեսք ստացավ։

Մարտի 1–ի օպերացիայից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին «բերման ենթարկեցին»՝ փորձելով գոնե լեգիտիմության իմիտացիա ապահովել Սերժ Սարգսյանի համար, սակայն դա էլ չօգնեց։

Սեփական էլեկտորատին դավաճանելով և Սերժ Սարգսյանի կողմն անցնելով՝ Արթուրն ընդամենը համալրեց բացահայտված հաճախորդների ցանկը և դարձավ «ախք» բառիս բուն ու ֆունկցիոնալ իմաստներով։

Հայտնվելով նախագահական նստավայրում՝ ՀՀԿ ղեկավարը լեգիտիմության դեֆիցիտը սկսեց լրացնել արտաքին «նախաձեռնողականությամբ»։ Հայաստանի անվտանգության հաշվին կիրառվող արկածախնդրության օգնությամբ Սարգսյանը ձգտում էր հենարաններ ստեղծել դրսում, քանզի ներքին կյանքում հենարան չկար, ու չէր էլ սպասվում։ Մի ամբողջ նախագահական ժամկետ հնարավոր եղավ «ֆուտբոլ» խաղալով և Հայաստանը աճուրդի հանելով աթոռը պահել։

Սեպտեմբերի 3–ին, սակայն, վերջ դրվեց Ս. Սարգսյանի աշխարհաքաղաքական «բոմժությանը», ու հիմա նա մնացել է ԱԽՔ–ի հույսին։ Բայց դե, ինքներդ էլ հասկանում եք, որ Բաղդասարյանը ոչ թե սատարում է Սարգսյանին, այլ, կոպիտ ասած, մնացել է վերջինիս վրա, և Սարգսյանը պարզապես պարտավորված է զգում իրեն տիրություն անել ԱԽՔ–ին այն ամենից հետո, ինչ արեց նրա հետ։

Շատ «մազալու» վիճակում է հայտնվել իշխանական կոալիցիան։ Սերժ Սարգսյանն իրեն կցված լրատվամիջոցներով «փչացնում» է ՀՀԿ–ին, որպեսզի տեղեկատվական ֆոն ապահովի «յուրայիններից» սեփականությունը խլելու համար։ Միակ ուժը, որն այս պայմաններում կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին, ՕԵԿ–ն է, բայց դե, նման «կանգնածներից» որևէ օգուտ չկա։

Սերժ Սարգսյանն այժմ իշխանության ղեկին է մնում իներցիայի ու համապատասխան շրջանակների չկոնսոլիդացվածության պատճառով։ Սակայն ժամանակի ընթացքում Բաղրամյան 26–ի «մուտիլովկայական» ռեսուրսները կսպառվեն, իներցիան կմարի, հակաիշխանական ճամբարում անհավանական թվացող կոնսոլիդացիան բնական ճանապարհով կկայանա, ու «ախք»–ի հույսին մնացած Սերժ Սարգսյանի կարապի երգն այդժամ կարելի է երգված համարել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը