Հարցազրույց

23.10.2013 10:52


Լյովա Խաչատրյան. «Դե, չեն ուզում՝ տնտեսությունը զարգանա, չեն ուզում՝ փորքր ու միջին բիզնեսը կայանա»

Լյովա Խաչատրյան. «Դե, չեն ուզում՝ տնտեսությունը զարգանա, չեն ուզում՝ փորքր ու միջին բիզնեսը կայանա»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ԲՀԿ–ի անխտիր բոլոր օրինագծերը մերժելը քաղաքական մեծամասնության մարտավարությունն է համարում։

–Միգուցե դա չի տեղավորվում քաղաքական մեծամասնության՝ կոնկրետ կառավարության մարտավարության մեջ։ Ուրիշ ո՞նց կարելի է բացատրել,–«7օր»–ին ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Մեկ անգամ Լ. Խաչատրյանն անգամ առաջարկել է իր օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել քաղաքական մեծամասնության կողմից, եթե նրանց այդ օրինագծի տակ ԲՀԿ–ի անունն է կաշկանդում։

–Բայց ո՛չ իրենք ներկայացրեցին, ո՛չ էլ ես, որովհետև գիտեմ՝ չի՛ ընդունվելու։ Դե, չեն ուզում՝ տնտեսությունը զարգանա, չեն ուզում՝ փորքր ու միջին բիզնեսը կայանա։ Բացատրում, ասում ես, որ չի՛ կարելի վարչական տուգանքներն այդ կերպ ձևավորել, որովհետև դա փոքր բիզնեսի համար մահ է, իսկ միջինի համար վաղն է մահ, խոշորն էլ երբեք չի վճարելու, քանի որ նրան ձեռք է տալիս տուգա՛նքը վճարելը։ Կառավարության կողմից ցանկություն չկա, ի՞նչ ասեմ,–հավելել է Լ. խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը