Կարծիք

24.10.2013 13:15


«Ոնց էլ քցում-բռնում ես, միևնույն է, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»

«Ոնց էլ քցում-բռնում ես, միևնույն է, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»

Էսօր երկրում ստեղծվել է մի էնպիսի իրավիճակ, երբ ոնց էլ քցում-բռնում ես, միևնույն է, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Դատե՛ք ինքներդ: Եթե գնանք էն սցենարով, որ Սերժ Սարգսյանը չի կարող ազդել երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի վրա, կամ տեղյակ չէ էն ամենի մասին, ինչ կատարվում է մեր երկրում, այդ թվում նաև Տիգրան Սարգսյանի օֆշորներից, լիսկաների հանցանքներից, լֆիկների բեսպրեդելներից, Յուրի Վարդանյանի որդու նարկոբիզնեսից, ատկատներից, երկրում ստեղծված ամենաթողության մթնոլորտից և այլն, ապա նա միանշանակ պետք է հեռանա իր աթոռից, քանի որ չի տիրապետում իրավիճակին և չի կատարում իր՝ երկրի նախագահի պարտքը` ՀՀ քաղաքացիներիս և երկրի անվտանգությունն ապահովելը:
Իսկ եթե գնանք երկրորդ սցենարով և ենթադրենք, որ Սերժ Սարգսյանն էս ամենից տեղյակ է, և հենց իր թեթև ձեռքով է երկրում հաստատվում էն ամենը, ինչի մասին ես գրեցի սրանից առաջ, ապա Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է հեռանա աթոռից, այլ նաև կանգնի դատարանի առջև:
Մի խոսքով, ամեն դեպքում էլ Սերժը պետք է հեռանա իշխանական աթոռից:
Հ.Գ.: Ես անձամբ, ի դեպ, վստահ եմ, որ մեր երկրում գործում է երկրորդ սցենարը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը