Տնտեսական

25.10.2013 09:20


Վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների ոլո՞րտը

Վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների ոլո՞րտը

«Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարթերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Նա սեպտեմբերի 29-ին չարթերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝ Բրյուսել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով»,–գրում է «Ժողովուրդ»–ը՝ նշելով, որ այդ ընկերության իրականացրած երկու չարթերային չվերթներից (նախօրեին՝ Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ։ «Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին։ Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը ևս նրա սեփականությունն է։ Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»–ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը