Լրահոս

28.10.2013 12:19


«Սարգսյանի «և՛ սա, և՛ սա, և՛ նա» ագահ արտաքին քաղաքականությունը հանգեցրեց «ո՛չ, ո՛չ»-ի»

«Սարգսյանի «և՛ սա, և՛ սա, և՛ նա» ագահ արտաքին քաղաքականությունը հանգեցրեց «ո՛չ, ո՛չ»-ի»

Ժամանակին Ս. Սարգսյանին ասվել էր, որ ներկա պահին պետք է «ո՛չ սա, ո՛չ էլ սա» քաղաքականություն իրականացնել: Նա չցանկացավ իր մաքսիմալիստական քաղաքական ախորժակից հրաժարվել, չհասկացավ, որ մեծ շախմատի տախտակի վրա դիվիդենտները տանում են խելացիներն ու ուժեղները: Վերջին ամիսների սարգսյանական խաղերը հանգեցրին նրան, որ Հայաստանը կորցրեց միջազգային դաշտում իր հեղինակությունը՝ թե՛ արևմուտքում, թե՛ Ռուսաստանի աչքին՝ ռազմավարական դաշնակցի (իհարկե, մենք կարող էինք մեծ հաշվով թքած ունենալ նրանց վրա մեկ պայմանով, եթե մեզանից ինչ-որ ուժ ներկայացնեինք, իսկ մենք կարող էինք, եթե երկրի զարգացման ուղին ընտրեինք): Սարգսյանի «և՛ սա, և՛ սա, և՛ նա» ագահ արտաքին քաղաքականությունը հանգեցրեց «ո՛չ, ո՛չ»-ի, սակայն ոչ թե մեր կողմից, այլ Արևմուտքի ու Ռուսաստանի. զգացե՛ք տարբերությունը:
Սարգսյանը իր անհեռատես քաղաքականությամբ ստեղծեց նախադեպ, թե ինչ է լինում այն պետությունների հետ, որոնք քաղաքական «անբարոյականությամբ» են զբաղվում:

Հ. Գ. Դեռ «Հայ-թուրքական» նախաձեռնողական դիվանագիտության ժամանակ զգուշացվել է, որ պետք չէ քեզ սպիտակ խաղացողի տեղ դնել, երբ սևերով ես խաղում:

Հ.Գ. Աչքիս՝ Ֆրոմմի «Նեկրոֆիլը և Ադոլֆ Հիտլեր» -ը արդի գրականություն է նախագահականում:

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը