Լրահոս

25.07.2009 14:15


Փորձագետ. «Տարածք հանձնում են միայն տարածքի՛ դիմաց»

Փորձագետ. «Տարածք հանձնում են միայն տարածքի՛ դիմաց»

-Ճիշտ չէ փոխզիջումներից խոսել և ի նկատի ունենալ միայն տարածքային զիջումները։ Եվ ընդհանրապես, տարածք հանձնում են միայն տարածքի՛ դիմաց, եթե, իհարկե, հանձնում են,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։

Նա նշել է, թե պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու լուրջ խնդիրներ ունի և Հայաստանի հետ բանակցելու ավելի մեծ կարիք ունի.

-Մենք հստակ, թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռազմականապես, թե՛ զուտ էթնիկական բավարարվածության կոնտեքստից ելնելով, մեր հարցը լուծել ենք։ Չեն լուծել ադրբեջանցիները։ Այդ իսկ պատճառով, կարիք ունի բանակցելու Ադրբեջա՛նը, ո՛չ թե մենք։ Իմ կարծիքով՝ տարածքներ երևույթը պետք է ուղղակի դուրս բերվի բանակցություններից։

Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալով՝ Է.Աբրահամյանն ասել է, որ դրանք վտանգավոր բնույթ են կրում, քանի որ ամերիկյան կողմը հրապարակեց դրանք՝ անուղղակի նշելով, թե այդ կետերի շուրջ համաձայնություն կա։

Դա, նրա կարծիքով, կարող է նշանակել, առաջինը՝ որ համանախագահները փակ որոշմամբ որոշել են այդ քայլին դիմել, քանի որ ուզում են վերջ դնել երկու պետությունների ղեկավարների իրենց հասարակություններին խաբելու գործընթացին, երկրորդը՝ որ այդ սկզբունքները, հիմք հանդիսանալով, բացահայտ ճնշումների առիթն կարող են ստեղծել։

-Ճնշում են այն կողմին, որը գնում է ճնշումների։ Իսկ չճնշվողի դիրք բռնելու հոգեբանությունն Ադրբեջանն այսօր շատ լավ է իրականացնում,- ասել է Է.Աբրահամյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը