Լրահոս

25.07.2009 16:44


Բրայզան կրկին հայտարարություն է արել, որ հերքի՞

Բրայզան կրկին հայտարարություն է արել, որ հերքի՞

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան պատասխանելով այն հարցին, թե ո՞ր կողմը պետք է առաջին քայլն անի փոխադարձ համաձայնությանն ընդառաջ՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է.

«Կառուցողական կամ նույնիսկ ճիշտ չի լինի խոսել այս կամ այն կողմի՝ առաջին քայլը կատարելու մասին։ Հիմնարար սկզբունքները հորդորում են կողմերին համաժամանակյա քայլեր ձեռնարկել: Ինչպես հուլիսի սկզբին տված իր հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո 5 տարածքները՝ Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, 2-ը՝ Լաչինը և Քյալբաջարը՝ 5 տարի հետո։ Այսինքն՝ Ալիևն ասում է՝ անմիջապես կլինի տարածքների վերադարձ, բայց մի քանիսը ավելի ուշ կվերադարձվեն։ Միաժամանակ, Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի։ Սա, մասնավորապես, ներառում է Ալիևի մեկնաբանությունները Հայաստանը և Ղարաբաղը կապող միջանցքի մասին, ինչպես նաև՝ նրա պատկերացումները կամ առաջարկները կարգավիճակի վերաբերյալ։ Եռանախագահները նույնպես խոսում են միջանկյալ կարգավիճակի մասին։ Այս ամենը պետք է կատարվի միաժամանակ, չնայած՝ ընդհանուր գործընթացի որոշակի տարրեր կիրագործվեն փուլային տարբերակով։ Եթե ուզում են հարցը կարգավորել, կողմերը պետք է դիմեն ռիսկի»:

Մ. Բրայզայի կարծիքով՝ երկու նախագահների համար էլ դժվար է համոզել մարդկանց՝ դիմել ռիսկի։ Միևնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետի գնահատմամբ՝ անհնար է հասնել համաձայնության, եթե հասարակությունները համաձայն չլինեն։

Այս խորագրի վերջին նյութերը