Լրահոս

27.07.2009 11:05


Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերություններն անսպասելիորեն սրվել են

Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերություններն անսպասելիորեն սրվել են

Անսպասելիորեն սրվել են Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, բոլորի համար անակնկալ կերպով, հայտարարել է, որ Կասպից ծովի նավթի և գազի հանքավայրերի շահագործման Ադրբեջանի հետ վիճահարույց խնդիրը պետք է լուծվի դատական կարգով։ Բերդիմուհամեդովը կարգադրել է Թուրքմենստանի կառավարությանը ներգրավել բարձր որակավորման իրավաբանների՝ նախապատրաստելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանից հետո, Թուրքմենստանը Ադրբեջանին, տվյալ հանքավայրերը ապօրինի յուրացնելու մեղադրանքով, դատի է տալու Միջազգային արբիտրաժային դատարանում։ Այդ մասին Բերդիմուհամեդովը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։ Թուրքմենստանի նախագահը նաև կարգադրել է այն միջազգային ընկերություններին, որոնք ներկա պահին աշխատաում են Կասպից ծովի վիճահարույց հատվածում, հաղորդել, որ եթե դատարանը վճիռ կայացնի ի օգուտ Աշքաբադի, ապա թուքմենական կողմը երկրին հասցրած վնասի համար, այդ ընկերություններից փոխհատուցում է պահանջելու։

Ըստ Bakililar.AZ -ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը