Լրահոս

27.07.2009 14:25


Արայիկ Սարգսյան. «Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը խաղացող չի, Հայաստանի վրա են խաղում»

Ռուսաստանյան աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանն ասել է, որ ՀՀ գերատեսչությունների  վերլուծությունները  ցույց են տալիս՝ մի քանի տարի հետո Ադրբեջանը թե՛ տնտեսապես, թե՛ ռազմապես մի քանի անգամ ավելի հզոր կլինի, քան Հայաստանը և ՀՀ նախագահն էլ այդ պատճառով է մտածում ստորագրել Մադրիդյան սկզբունքները։

-Մադրիդյան սկզբունքները Հայաստանին ձեռնտու չեն։ 1990-1991թթ. էլ էր նույն վիճակը։ Հավատացեք, աշխարհաքաղաքական լուրջ հիմնախնդիրները չեն որոշվում քանակական, տնտեսական ցուցանիշներով,-ասել է նա։

Արայիկ Սարգսյանի խոսքերով՝ մենք պետք է պահպանենք արժանապատիվ կեցվածք և չզիջենք ոչ մի թիզ հող։

-Թեկուզ մեկ շրջան հանձնելը Ադրբեջանին՝ կդիտվի որպես թուլության դրսևորում։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում. մենք մի բան ենք զիջում՝ իրենց կողմից ինչ-որ բան զիջելու դիմաց։ Հավատացնում եմ, առայսօր Ադրբեջանի զիջած ամեն ինչը մեզ լիուլի բավարարում է։ Մենք պետք է զբաղվենք այդ ամենը ինտեգրելով, ազատագրած տարածքները բնակեցնելով։ Մենք Ադրբեջանի կողմից փոխզիջում չենք ուզում։ Իրենք կուզեն՝ մի 7 տարի հետո, երբ նավթով հարուստ չի լինի Ադրբեջանը, կխոսենք,-հավելել է ակադեմիկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը