Լրահոս

13.11.2013 10:49


Շ. Քոչարյան. «Վահան Հովհաննիսյանի մասին հարցն ուղղեք Սերժ Սարգսյանին»

Շ. Քոչարյան. «Վահան Հովհաննիսյանի մասին հարցն ուղղեք Սերժ Սարգսյանին»

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելու հետ կապված թեմայով դեռևս նորություն չկա։ Համենայնդեպս, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը դրանցից տեղյակ չէ։

Այդ մասին նա ասել է «7օր»–ի հարցին ի պատասխան՝ միաժամանակ տարօրինակ չհամարելով ագրեմանի հաստատման ընթացակարգի այսքան ձգձգումը։

–Ագրեմանները՝ որպես կանոն, այնպես չէ, որ շատ արագ են գալիս, այնպես որ, ես որևէ մեկնաբանություն չունեմ,–նշել է փոխարտգործնախարարը։

Թե ի՞նչ արժանիքների համար են հենց Վահան Հովհաննիսյանին առաջարկել դեսպանի պաշտոնը, Շ. Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել.

–Նախ՝ դա նախագահն է որոշում, որովհետև դեսպանի նշանակումը նախագահի՛ մենաշնորհն է։ Այնպես որ, հարցը կարող եք ուղղել հանրապետության նախագահին։

«7օր»–ի թղթակիցը Շ. Քոչարյանից հետաքրքրվել է նաև՝ արդյոք իշխանություններին չի՞ կոմպլեքսավորում այն հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ Վահան Հովհաննիսյանը պահանջում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

–Ի՛նձ ոչ մի բան չի կոմլեքսավորում, և ընդհանրապես, մի բան է ներքին կյանքը, այլ բան՝ արտաքին հարաբերություններում հանդես գալը մեկ միասնական ճակատով։ Եվ մենք միշտ դրան պետք է ձգտենք,–պատասխանել է Շ. Քոչարյանը և շտապել հեռանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը