Աշխարհ

20.11.2013 10:20


ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Սարգսյան–Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Սարգսյան–Ալիև  հանդիպումը

Ինչպես տեղեկացնում է osce.org կայքը, Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսին ողջունելով նախագահների հանդիպումը՝ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կլինի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Այս խորագրի վերջին նյութերը