Աշխարհ

20.11.2013 15:31


Պատահական անցորդը գետում լողացող ֆունտ ստեռլինգներ է գտել՝ 100 հազ դոլարին համարժեք

Պատահական անցորդը գետում լողացող ֆունտ ստեռլինգներ է գտել՝ 100 հազ դոլարին համարժեք

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը քննում է՝ ինչպես են 100 հազ դոլար արժողությամբ ֆունտ ստեռլինգները հայտնվել Սփոլդինգ քաղաքից ոչ հեռու գտնվող գետում։ BBC–ի փոխանցմամբ՝ ջրում լողացող թղթադրամները նկատել է պատահական անցորդը, որը զբոսանքի էր հանել շանը։

Ոստիկանության տվյալներով՝ գումարի որոշ մասը վնասվել է, սակայն թղթադրամների մեծ մասը կարելի է գործածել։

Ներկայումս որոնվում է դրամատերը, որը ստիպված կլինի ապացուցել՝ արդյոք թղթադրամները ձեռք է բերել օրինակա՞ն ճանապարհով, և ինչպե՞ս են ֆունտ ստեռլինգները հայտնվել գետում։

Այս խորագրի վերջին նյութերը