Աշխարհ

20.11.2013 17:30


Մադոննան՝ 2013–ի ամենաբարձր վարձատրվող աստղ

Մադոննան՝ 2013–ի ամենաբարձր վարձատրվող աստղ

Forbes–ը հրապարակել է 2013 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննան՝ մեկ տարվա ընթացքում վաստակելով 125 մլն դոլար։ Երկրորդ տեղում, 80 մլն դոլարով, հայտնվել է Լեդի Գագան։

Ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին, 79 մլն դոլարով, զբաղեցրել է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Չորրորդ տեղում է քանթրի կատարող Թոբի Քիթը (65 մլն դոլար): Հինգերորդ հորիզոնականում բրիտանական ռոք քառյակ «Coldplay»-ն է (64 մլն դոլար):

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը 6–րդ տեղում է (58 մլն): Վարկանշային աղյուսակը եզրափակում են Էլթոն Ջոնը՝ 54 միլիոնով, Բեյոնսեն և Քեննի Չեսնին (53 մլն դոլար)։

Այս խորագրի վերջին նյութերը